Գիտաժողովը Գիտությաների ազգային ակադեմյաում

Նոյեմբերի 17-ին հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներով հասարակագետ Արմեն Ոսկանյանի ղեկավարությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեցինք գիտաժողովի, որը նվիրված էր ՀՀ ԳԱԱ 80-ամյակի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան։ Այս գիտաժողովին մասնակցելը ինձ համար մեծ պատիվ էր այն առումով, որ ես հանդիպեցի ՀՀ մի շարք գիտնականների, մասնավորապես փիլիսոփաների հետ, իսկ նրանց լսելը և՛ հաճելի էր, և՛ օգտակար։ Գիտաժողովի ընթացքում շատ կարևոր և օգտակար քննարկում ծավալվեց, նաև տեղի ունեցավ բանավեճ։ Ինձ բախտ վիճակվեց որոշների հետ խոսել, զրուցել և հարցեր ուղղել նրանց։ Այս գիտաժողովի վերաբերյալ ինչ ակնկալիքներ ունեի, բոլորն իրականացան։ Թերևս ամենակարևոր թեման, որ ինձ առավել շատ հետաքրքրեց, Հայկ Նազարյանի թեման էր՝ «Ռազմատեխնիկական հարաբերությունները Հնդկաստանի հետ», որի արդյունքում իմացա, թե մեր երկրի անվտանգությունը ինչ վիճակում է, ինչպես է այն զարգանում և ինչ հաջողություններ կունենա Հայաստանը ռազմաարդյունաբերության ուղղությամբ մոտ ապագայում։ 

Այս գիտաժողովը շատ կարևոր էր նաև երիտասարդ սերնդի համար այն առումով, թե ինչպես կկարողանանք միասին զարգացնել մեր երկիրը և կառուցել մեր ապագան։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started